Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Բրազիլացիներին վերադարձրել են տրանսպորտի նախկին սակագները

$
0
0
Բրազիլիայի խոշորագույն երկու քաղաքները՝ Ռիո դե Ժանեյրոն ու Սան Պաուլուն, չեղյալ են հայտարարել հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը՝ տեղի տալով ամբողջ երկրում տարածված բողոքի զանգվածային ցույցերին, հաղորդում է Euronews-ը։ Գները կվերադարձվեն իրենց նախնական մակարդակին։ Օրեր առաջ տրանսպորտի սակագների իջեցման մասին հայտարարել էին Բրազիլիայի այլ քաղաքների, այդ թվում՝ Պորտու Ալեգրիի և Ռեսիֆեի իշխանությունները։ Սան Պաուլուի նահանգապետ Ժերալդու Ալկմինը ընդունել է ցուցարարների պահանջների օրինականությունը։ «Մենք կկրենք բյուջետային ծախսերի բեռը՝ խթանելով ներդրումներ և ձգելով գոտիները։ Բայց մենք գիտակցում ենք, որ տրանսպորտը շատ կարևոր է, լավ գործող հասարակական տրանսպորտն ունի առաջնահերթ նշանակություն»,- ասել է նա։ Հենց Սան Պաուլուում սկսվեցին բողոքի առաջին ակցիաները՝ պայմանավորված հենց տրանսպորտի սակագների բարձրացմամբ։ Սակագների բարձրացումից հրաժարումը ցուցարարների համար հաղթանակ է, սակայն առայժմ պարզ չէ՝ կհանգեցնեն արդյոք իշխանությունների այս գործողությունները ցուցարարական ակտիվության անկման, քանի որ ցույցերի ընթացքում ի հայտ էին եկել այլ պահանջներ էլ։ Բողոքի շարժման աճին զուգընթաց ցուցարարները սկսեցին առաջ քաշել այլ կարգախոսներ էլ՝ բողոքելով մասնավորապես կոռուպցիայի, ոստիկանական կամայականության, ցածր կենասամակարդակի դեմ։ Ցուցարարները դժգոհություն են հայտնում նաև Բրազիլիայում սպորտային միջազգային խոշոր միջոցառումների (ինչպիսին են ներկայում Բրազիլիայում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթը և 2014թ․ կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը) անցկացման կապակցությամբ՝ հայտարարելով, որ դրանց վրա ծախսվող միջոցները հարկ էր ուղղել սոցիալական կարիքներին։

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles