Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17038

Սևան Նշանյանը դժգոհ է թուրքական բանտից

$
0
0
Թուրքիայում հայտնի հայ մտավորական Սևան Նշանյանը, որը բանտարկվել է «ապօրինի շինարարություն կատարելու» մեղադրանքով, հերթական նամակն է գրել բանտից: Նամակում Նշանյանը պատմում է բանտում իր նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի, համակարգչից օգտվելու հնարավորության բացակայության և այլ սահմանափակումների մասին: Սևան Նշանյանը ենթադրում է, որ այդ վերաբերմունքի բուն պատճառը «վերևներից» եկած հրահանգն է: Նամակը թարգմանաբար ներկայացվում է ստորև: «Սիրելի Հասան Ջեմալ, «Սևան Նշանյանը բանտ է գնալու, տեղյա՞կ եք» վերնագրով հոդվածում, որը Դուք գրել էիք իմ ազատազրկման առաջին օրերի ընթացքում, համակարգչից օգտվելու թույլտվություն տալու Ձեր կոչը ինձ լավատեսություն էր ներշնչել: Անցած մեկուկես ամսվա ընթացքում այդ  լավատեսությունից նշույլ չմնաց: Առաջին օրն ինձ դիմավորեցին ժպիտով: «Պարոն գրողն է եկել, բարի գալուստ»: Բանտապետը երեք անգամ ինձ կանչեց, երկար զրուցեցինք: Ես առաջարկեցի աշխատել գրադարանի բարելավման ուղղությամբ: Առաջարկս հավանության արժանացավ, և ես նշանակվեցի գրադարանի պատասխանատու:   «Ինձ մի  փոքր անկյուն տվեք՝ երկուսը երկուսի վրա, համակարգիչ տվեք՝ կարողանամ աշխատել գրքիս վրա, և չարիքից բարիք թող դուրս գա..»: Նրանք ասացին՝ ինչու ոչ: Նույնիսկ ակնարկեցին ինտերնետի հնարավորության մասին: Երեք օր անց նրանք վերին օղակներից հեռախոսազանգ ստացան. տրամադրվածությունը փոխվեց: Դեմքերը մռայլվեցին: Սկսեցին հայացքները փախցնել և «մութ» բաներ անել: Գրադարանի բարեկարգումն ավարտելուն պես՝ նրանք այն կողպեցին: Ինձ հեռացրին գործից: Համակարգիչ տրամադրելու խնդրանքս մերժվեց: Նրանք ինձ սպառնացին. «Ուշադիր եղիր, առաջին իսկ սխալիդ դեպքում քեզ ուղարկելու ենք փակ բանտ»: Բաց բանտում բանտարկյալներն իրավունք ունեն աշխատել դրսում, հանրային կազմակերպություններում: Ինձ նաև դա արգելվեց:  Ասացին՝ եթե ուզում եմ, կարող են ինձ ուղարկել քաղաքային գերեզմանատուն    որպես բանվոր: Ուրիշ աշխատանք չկար: Ես գիտեմ՝ շատ այլ բանտերում կան բանտարկյալներ, որոնք համակարգիչ են օգտագործում: 2001-ին Սելչուկի փակ բանտում ինձ թույլատրվում էր օգտագործել իմ համակարգիչը: Ես աշխատում էի իմ բառարանի վրա տասը ամիս՝ օրական տասնչորս ժամ: Այս ամենի միջով անցնող մարդը գիտի՝ քանի դեռ կա բարի կամք և բանտարկյալի ու բանտի ղեկավարության միջև երկխոսություն՝ կարելի է ստանալ ոչ միայն համակարգիչ: Չեմ կարծում, թե չկամեցողությունը բանտի ղեկավարությունից է գալիս: Առաջին օրերին բավական դրական էին վերաբերվում, թվում էր՝ հնարավոր է երկխոսություն ծավալել: Կարծում եմ, որ ինչ-որ տեղից, վերևներից եկան հրահանգներ․ «Այս մարդուն պետք է հնազանդ դարձնեք, «կոտոշները» կտրեք»: Վստահ չեմ կարող ասել՝ արդյո՞ք սա արդարադատության նախարարության կողմից է, թե՞ ավելի վերևներից: Բեքիր Բոզդաղը՝ արդարադատության ներկայիս նախարարը, ինձ անվանել է  «հոգեկան հիվանդ», «մոլության հասնող խելագար», «ներկա դարաշրջանի անգրագիտության հայր», «հոգեպես անկայուն»: Գաղափարներս արտահայտող մի հոդվածի պատճառով նա սպառնալից ոճով կոչ արեց դատախազներին կատարել իրենց պարտականությունները, թեև վերջիններս  անմիջական առնչություն չունեին դրա հետ: Կարծում եմ՝ փաստացի կապ գոյություն ունի այդ կոչի և իմ նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի միջև»: Վերջերս Նշանյանը, ի թիվս այլ բանտարկյալների, հնարավորություն էր ստացել մեկ շաբաթով դուրս գալ բանտից: Այդ ընթացքում ՍիվիլՆեթին տված հայերեն հարցազրույցներում նա պատմել է իր բանտային կյանքի մասին, վերլուծել Թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունները: 

Viewing all articles
Browse latest Browse all 17038

Trending Articles