Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր ծավալը 2014թ. կարող է կազմել շուրջ 45 մլրդ դրամ, և այս միջոցների տեղաբաշխման հետ կարող են խնդիրներ ծագել։ Մոտավոր հաշվարկներով՝ կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր ծավալում առնվազն 27 մլրդ դրամը պետք է տեղաբաշխի դրամային ֆինանսական գործիքներում։ Եվ սա այն դեպքում, երբ դրամային կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ներկայիս ծավալը 7 մլրդ դրամ է։
↧