Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Վրաստանը ծրագրում է 2014-ին Ռուսաստան մատակարարել 30 մլն շիշ գինի

$
0
0
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին 2014-ին իր գերատեսչության գլխավոր հրամայականն է համարում 2013-ին վրացական գինիների արտահանման պահանջարկի պահպանումը: «Ընթացիկ տարում գլխավորն արտահանման շուկաներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում, վրացական գինիների ներկայության կայունությունը պահպանելն է»,- ասել է Դավիթաշվիլին՝ հավելելով, որ նախորդ տարին ռեկորդային է եղել վերջին տարիների ընթացքում, ինչպես խաղողի արտադրության, այպես էլ նրա մշակման և գինու արտահանման համար։  Ազգային գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ 2013-ին Վրաստանում հավաքվել է մոտ 145 հազ. տոննա խաղող, որից մշակվել է ավելի քան 100 հազ. տոննան, ինչը կրկնակի է 2012-ի համեմատ։ Դավիթաշվիլիի խոսքով՝ արտահանվել է 47 մլն շիշ բնական խաղողի գինի՝ երկու անգամ ավելի, քան 2012-ին: Ռուսաստան, որի շուկան 7-ամյա ընդմիջումից հետո վերաբացվել է վրացական գինու համար, մատակարարվել է մոտ 22 մլն շիշ գինի։  Դավիթաշվիլիի կանխատեսումներով՝ վրացական գինու արտահանումն այս տարի կկազմի 50 մլն շիշ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա ակնկալում է, որ այդ շուկա կարտահանվի մոտավորապես 25-30 մլն շիշ գինի։

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles