Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

«Նովայա գազետա»-ն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

$
0
0
Ռուսական «Նովայա գազետա» պարբերականն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հայտնում է ITAR-TASS-ը: Օսլոյի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության ինստիտուտի ղեկավար Բերգ Հարփվիկենի կարծիքով՝ «Նովայա գազետա»-ն հաղթողի ամենահավանական թեկնածուներից է՝ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հավասար: Նոբելյան մրցանակի են ներկայացվել նաև պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը, կոնգոլեզցի բժիշկ Դենի Մուկվեգեն, չինացի սելեկցիոներ Յուան Լունպինը և հնդկացի ժառանգաբան Մանկոմբու Սամբասիվան Սվամինաթանը: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին։ Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնավում է 1901-ից և ամենահայտնի ու հեղինակավոր միջազգային մրցանակն է հասարակական-քաղաքական ու մարդասիրական գործունեության ոլորտում։ Ժամանակին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել Մարտին Լյութեր Քինգը, Անդրեյ Սախարովը, Մայր Թերեզան, Միխայիլ Գորբաչովը, Նելսոն Մանդելան, Բարաք Օբաման և այլք։    

Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles