Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Որոտանի հէկը դարձավ ամերիկյան

$
0
0
ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առքուվաճառքի պայմանագիր: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ ՀՀ անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը: «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Գարի Լիվսլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- նշել է «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը: Լիվսլիի խոսքով՝ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:    Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, կարևորելով այս գործարքը, նշել է, որ այն կնպաստի նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (Contour Global) ընկերության կողմից Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ կառավարության հետ բանակցությունների մասին հաղորդագրությունը տարածվել էր դեռ 2013թ. հունիսին, իսկ նոյեմբերի 23-ին ԱՄՆ Պետքարտուղարությանը հաղորդագրություն էր հրապարակել, որում մասնավորապես նշվում էր, թե «Կոնտուր գլոբալ» ընկերությունը $180 մլն-ի ներդրում կանի Հայաստանի էներգետիկ ոլորտում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ին թույլատրել էր պետական «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը։ Որոտանի հէկերի համալիրը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը։ Համալիրի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ: Այն բաղկացած է երեք հիդրոկայաններից` «Սպանդարյանի», «Շամբի» և «Տաթևի» հէկերից:

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles