Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Վարդան Ղուկասյանի որդին հարցաքննվել է որպես կասկածյալ

$
0
0
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հունվարի 27-ին հարցաքննվել է որպես կասկածյալ, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Միաժամանակ, ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում 25.01.2014 թ. նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մաս, այն է` խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` հունվարի 22-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել, ինչը տեսանկարահանվել է տարածքում առկա տեսախցիկների շնորհիվ:

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles