Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Ռադան չեղյալ է հայտարարել «բռնապետական» օրենքները

$
0
0
Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել հունվարի 16-ին ընդունված 11 օրենքներից 9-ը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Որոշումն ընդունվել է ռադայի արտահերթ նիստի ընթացքում: Դրա օգտին քվեարկել է խորհրդարանի նիստի դահլիճում գրանցված 412 պատգամավորից 361-ը:  Օրենքները, որոնք ստացել են «բռնապետական» անվանումը, ռադայի կողմից ընդունվել են 2014թ. հունվարի 16-ին: Մասնավորապես, քաղաքացիները, որոնք կհավաքվեին վարչական հաստատությունների մոտ, կարող էին ենթարկվել 10-օրյա կալանքի: Բացի այդ, զանգվածային ակցիաների ժամանակ շարֆեր, թաշկինակներ և սաղավարտներ կրելու համար ցուցարարները կարող էին ենթարկվել մինչև 15 օր կալանքի, ցանկացած կառույցի տեղադրման համար՝ նույնպես 15 օր կալանքի: Չեղյալ չեն հայտարարվել բյուջեի, բողոքի ակցիաների մասնակիցների համաներման և իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման դեպքերը հետաքննելու համար ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծման մասին օրենքները, որոնք նույնպես ընդունվել էին հունվարի 16-ին:  Օրենքների՝ չեղյալ հայտարարման մասին որոշմանը պատգամավորները ծափահարություններով են դիմավորել: Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում այն բանից հետո, ինչ 2013թ․ նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը։ Զուգահեռ տեղի են ունենում նաև իշխանությունները կողմնակիցների ակցիաները։ Կիևում փողոցային մարտերը վերսկսվել են հունվարի 19-ից։ Բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է երկու մարդ։ Զոհերի թվում է նաև հայազգի, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը։ Օրերս Կիևի մերձակայքում` անտառում, հայտնաբերվել է առևանգված համարվող ակտիվիստ Յուրի Վերբիցկիի դին: Հաղորդվում է, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:    

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles