Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Հայաստանը՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի անդամ

$
0
0
Նյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014թ. նստաշրջանի ընթացքում Հայաստանը 3 տարով` 2014-2016թթ ընտրվել է գործադիր խորհրդի անդամ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայույթյունից: Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնել է Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին և ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով միջնաժամկետ ծրագրերում տեղ գտած առաջնահերթություններն՝ դեսպան Նազարյանը մատնանշել է կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդյունավետ ինստիտուտների և կանանց առաջխաղաղացման հարցերի կարևորությունը, որոնք հանդիսանալու են 2015թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։ Նա կարևորել է նաև հիշյալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին ներգրավելու ուղղությամբ գործադրած ջանքերը: Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝ ՀՀ դեսպանը նշել է, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին ու զարգացման կարիքներին։      

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles