Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

«Օդնակո, Ռոսնեֆտ»․ լրագրող Լեոնտևը նշանակվեց ընկերության փոխնախագահ

$
0
0
Ռուս լրագրող Միխայիլ Լեոնտևը, որը Ռուսաստանի «Առաջին ալիքով» վարում է «Օդնակո» և «Բոլշայա իգրա» հաղորդումները, հունվարի 14-ին նշանակվել է ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերության մամուլի քարտուղար՝ տեղեկատվության և գովազդի բաժնի տնօրեն՝ փոխնախագահի աստիճանով։ Այս մասին ասված է «Ռոսնեֆտի» պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։ Լեոնտևը ղեկավարելու է արտաքին կապերի և գովազդի բլոկը։ Հաղորդագրությունում նշված է, որ «Ռոսնեֆտի»՝ տեղեկատվության և գովազդի բաժնի տնօրենի պաշտոնը 2012թ․ նոյեմբերից զբաղեցրած Վլադիմիր Տյուլինը հեռանում է ընկերությունից՝ տեղափոխվելով այլ աշխատանքի։ Այն, որ Լեոնտևը դառնալու է «Ռոսնեֆտի»՝ PR-ի հարցերով նոր փոխնախագահ, հայտնի էր դարձել դեռ անցյալ շաբաթ։ Այս մասին գրել էր ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր՝ ընկերությանը, Ռուսաստանի կառավարությանն ու նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները։ Ինքը՝ լրագրողը, այդ ժամանակ «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում հաստատել էր տեղեկատվությունը, որ առաջիկայում սկսելու է աշխատել ընկերությունում, սակայն չէր հստակեցրել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու։ «Քանի դեռ պաշտոնական նշանակում չի եղել, չեմ մեկնաբանի»,- ասել էր Լեոնտևը։ «Կոմերսանտը» գրել էր նաև, որ Լեոնտևը շարունակելու է զբաղվել լրագրությամբ․ նա կշարունակի մնալ «Օդնակո» հաղորդման հաղորդավարը «Առաջին ալիքում»։

Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles