Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17417

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարին նոր մեղադրանք է առաջադրվել

$
0
0
Հունվարի 13-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, պատիժների իրականացման դեպարտամենտի նախկին ղեկավար Բաչո Ախալայային և ներքին գործերի նախարարության՝ Սամեգրելո և Զեմո-Սվանեթի շրջանների վարչության ղեկավարի տեղակալ Մեգիս Կարդավայի բանտարկյալներին խոշտանգումների  ենթարկելու հարցով նոր մեղադրանք է առաջադրվել: Դատախազության հայտարարության համաձայն՝ մեղադրանքները ներկայացվել են Ռուսթավիի բանտում դատապարտյալներին խոշտանգումների ենթարկելու հարցով՝ նրանցից խոստովանական ցուցմունքներ ստանալու համար: Նախկին պաշտոնյաների նկատամամբ հետաքննությունը շարունակվում է խոշտանգումների  հոդվածով, որով նախատեսվում է 7-15 տարվա ազատազրկում: Կարդավան ներկայում հետախուզության մեջ է: Նրա նկատմամբ նախկինում մեղադրանք է ներակայացվել  Սամեգրելոյի 21-ամյա բնակիչներից մեկի մահավան գործով, որը ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո և դրանից 9 օր անց մահացել էր բանտում: Ախալայան, որը Վրաստանից հեռացել էր նախքան 2012թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները, Վրաստան է վերադարձել 2012թ. նոյեմբերի 5-ին և երկու օր հետո ձերբակալվել էր: Նրան մեղադրանք  էր ներակայացվել 4 քրեական գործով: 2013թ. հոկտեմբերի 28-ին, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, պատիժների իրականացման դեպարտամենտի նախկին ղեկավար Բաչո Ախալայան մեղավոր է ճանաչվել  2006թ. բանտային խռովության գործով և դատապարտվել 5 տարի ազատազրկման: Բացի այդ՝ դատավճռով նրան արգելվում է պետական պաշտոններ զբաղեցնել 3 տարի 3 ամիս ժամկետով, նախկին նախարարը պետք է վճարի նաև 4000 լարի տուգանք: Միաժամանակ՝ նրա վրա տարածվել է համաներումը, ինչի արդյունքում պատիժը կրճատվել է 3 տարի 9 ամսի, իսկ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը 2 տարվա:

Viewing all articles
Browse latest Browse all 17417