Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Մեծ թվով սիրացիներ սովի շեմին են. ՄԱԿ

$
0
0
ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավար Վալերի Ամոսը լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայի բնակիչների օրեցօր վատացող վիճակի վերաբերյալ, որոնք ամիսներ շարունակ ապրում են կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումների պայմաններում, հաղորդում է BBC-ն: Ամոսը հայտարարել է, որ որոշ շրջաններում, այդ թվում՝ Դամասկոսի արվարձաններում, մարդիկ սովի շեմին են` սննդամթերքի պակասի պատճառով: Մեծ թվով վիրավոր և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանում լքել հակամարտային շրջանները, իսկ մարդասիրական օգնությունը հնարավոր չէ հասցնել այդ տարածքներ՝ չդադարող մարտերի պատճառով: Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles