Վիճակահանության համակարգը գրեթե բացառում է կոռուպցիայի հնարավորությունը զորակոչի անցկացման ընթացքում. այս մասին հունվարի 9-ին պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «2014-ը նշանավորվելու է նաև զինված ուժերում առկա կոռուպցիայի դեմ պայքարի շարունակությամբ»,- ասաց նախարարը: Անդրադառնալով զինված ուժերի համալրման խնդրին` Սեյրան Օհանյանը նշեց, որ այս տարի զորակոչն իրականացվում է երկու տարի առաջվա զորակոչի թվաքանակով: «Անցած զորակոչի ընթացքում մենք զորակոչը կատարել ենք 111 տոկոսով: Բացի զորակոչի իրականացումից` մենք այսօր բավական լուրջ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի զինված ուժերում պրոֆեսիոնալ տարրը, այսինքն` պայմանագրային զինվորական ծառայողների թիվը ավելացնենք»,- ասաց նախարարը:
↧