Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17417

ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

$
0
0
Հունվարի 7-ի` ժամը 21.00-ի դրությամբ, ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:  ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Viewing all articles
Browse latest Browse all 17417

Trending Articles