Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Անգելա Մերկելը դահուկ քշելիս վնասվածքներ է ստացել

$
0
0
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վնասվածքներ է ստացել դահուկ քշելիս, հաղորդում է BBC-ն: Ենթադրաբար, նա անկողնում կանցկացնի առնվազն երեք շաբաթ: Բժիշկների տեղեկացմամբ` Մերկելը կոտրել է կոնքոսկրը, ստացել է կապտուկներ և այլ վնասվածնքեր: Կանցլերի օգնականները չեղյալ են հայտարարում նրա պաշտոնական հանդիպումները, որոնք պետք է կայանային առաջիկայում: Այս շաբաթ, մասնավորապես, նա պետք է մեկներ Լեհաստան: Ինչպես հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը, Մերկելն իր արձակուրդն անցկացնում էր շվեյցարական Էնգադին հանգստավայրում:

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles