Ռուսաստանը դյուրացրել է այցագրային ռեժիմը վրացի բեռնափողադրողների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նատիա Միկելաձեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Տեղեկտավությունը ռուսական կողմը Վրաստանին է փոխանցել Շվեյցարիայի դեսպանության միջոցով:Հաղորդագրության համաձայն`վրացի վարորդներին արտոնյալ կարգով մեկ տարի ժամկետով այցագրեր կտրամադրվեն, և հյուպատոսական տուքրը կկազմի 310 դոլար, ձևակերպումը կտևի 10 օր: Փոխնախարարի խոսքով` սա երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը խթանող ծանարակշիռ գործոն կլինի: 2013թ. օգոստոսի 6-7-ը Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-վրացական տրանսպորտային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ավտոմոբիլային հաղորդակցության դադարեցման և վրացական կողմի բեռանափոխադրումների վերականգնմանն առնչվող հարցեր: Վրաստանի քաղաքացիներին այցագրերի տրամադրման կարգը Ռուսաստանը դյուրացրել է 2013թ. նոյեմբերին: Վրաստանի և Ռուսաստանի միջև այցագրային ռեժիմ սահմանվել է 2000թ՝ Ռուսաստանի կառավարութան որոշման համաձայն: Այնուհետ Վրաստանը ի պատասխան Ռուսաստանի այս քայլի՝ այցագրային ռեժիմ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար: 2004-ից Վրաստանը պարզեցրել է այցագրյաին ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք այցագիր ստացել են Վրաստան անմիջապես ժամանելուց հետո: 2010թ. հոկտեմբերից Ռուսաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են Հյուսիասին Կովկասում կարող էին Վրաստան մեկնել և այնտեղ գտնվել առանց այցագիր 90 օր, իսկ 2012թ. մարտից Վրաստանը ամբողջովին չեղյալ է հայտարարել Ռուսաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ դեմ չէ Վրաստանի հետ անայցագիր ռեժիմին:
↧