Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել

$
0
0
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ դեկտեմբերի 29-ին իրականացված մահափորձի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել: ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում ասված է. «2013 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ, լրացուցիչ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ  մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն: Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն  հրապարակվում»:

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles