Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17437

Delta Air Lines-ը սխալմամբ շատ էժան ավիատոմսեր է վաճառել

$
0
0
Ամերիկյան Delta Air Lines ավիաընկերությունը համակարգչային խափանման պատճառով դեկտեմբերի 26-ին երկու ժամ շարունակ ներքին չվերթների տոմսերը վաճառել է չափազանց ցածր գնով, հաղորդում է BBC-ն։ Շատ ավիատոմսեր վաճառվել են ավելի քան 90% զեղչով։ Օրինակ՝ ինչպես հաղորդում է Reuters-ը, Նյու Յորք-Լոս Անջելես երկկողմանի ավիատոմսը հնարավոր է եղել գնել $40-ով՝ $400-ի փոխարեն։ Տոմսերի անհավանական էժան գների մասին նորությունը տարածվել է սոցիալական ցանցերով, և մարդիկ սկսեն են զանգվածաբար գնել էժան տոմսերը։ Ավիաընկերությունը խափանումը վերացրել է, սակայն թյուրիմացաբար էժան ձեռք բերված տոմսերը վավեր է համարել։ Այս տարվա սեպտեմբերին սխալմամբ $5-10-ով տոմսեր էր վաճառել ամերիկյան United Airlines ավիաընկերությունը:

Viewing all articles
Browse latest Browse all 17437

Trending Articles