Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում ավեկի քան 200 հազ. Մարդ է հավաքվել՝ մասնակցելու ընդդիմության ցուցին: Ինչպես հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը, տեղական ժամանակով կեսօրին Անկախության մայդանում մեկնարկել է եվրաինտեգրման աջակիցների հանրահավաքը, որն այս անգամ հայտարարվել է՝ որպես «արժանապատվության օր»: Ավելի վաղ ընդդիմությունը ցուցարարներին զգուշացրել է բողոքի ակցիայի ընթացքում հնարավոր սադրանքների մասին: Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին, երբ երկրի կառավարությունն ընդունեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշումը։ Լույս դեկտեմբերի 11-ին մի քանի հազար հատուկջոկատայիններ և Ուկրաինայի ներքին զորքերի զինծառայողներ ճեղքել էին ցուցարարների բարիկադները Ինստիտուտսկայա փողոցում՝ Կիևի կենտրոնում: Ներքին զորքերն ու «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները նաև մտել էին Անկախության հրապարակում ընդդիմության «վրանային քաղաքի» տարածք։ Սակայն «Եվրամայդան» անունը ստացած բողոքի ակցիայի մասնակիցներին հատուկջոկատայինները ձեռք չէին տվել։ Դրանից հետո Կիևի տարբեր հատվածներում շարունակվել էին բախումները միլիցիայի և ցուցարարների միջև։ Դեկտեմբերի 11-ի կեսօրին մոտ ոստիկանությունն ամբողջությամբ լքել էր Անկախության հրապարակը, մարդիկ կրկին բարիկադներ էին կառուցել։
↧