Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները ձնաբքի պատճառով փակվել են

$
0
0
Արտակարգ իրավճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 12:00-ի դրությամբ հանրապետության բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներըը ուժեղ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակվել են: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Սիսիան-Գորիս, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներըը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները: Bոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում: ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:             

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles