Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Գերմանիայի արտգործնախարարը այցելել է Կիևի «եվրամայդան»

$
0
0
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն դեկտեմբերի 4-ին այցելել է Կիևի Անկախության հրապարակ, որտեղ շարունակվում են եվրաինտեգրման կողմնակիցների ցույցերը, հաղորդում է ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության կայքը: Նախարարին հրապարակում ուղեկցել են Ռադայում «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը և ընդդիմադիր «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Այն բանից հետո, երբ հայտարարվել է գերմանացի նախարարի` հրապարկում լինելու մասին, ցուցարարաները նրան բարձր գոչյուններով ողջունել են: Վեստերվելեն Յացենյուկի և Կլիչկոյի հետ զրույցում ասել է, որ Եվրամիության դռները Ուկրաինայի համար շարունակում են բաց մնալ: Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Դրանք նոր թափ ստացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Ուկրաինան այդպես էլ չստորագրեց համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Կիևի Անկախության հրապարակ՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում: Դեկտեմբերի 3-ին Գերագույն ռադան չէր ընդունել Նիոկլայ Ազարովի կառավարության հրաժարականի վերաբերյալ կարգադրությունը։ Ընդդիմության առաջարկած բանաձևին կողմ էր քվեարկել 186 խորհրդարանական՝ անհրաժեշտ նավազագույն 226-ի դեպքում։

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles