Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ուկրաինա պետության, նրա տարածքային ամբողջականության և անկախության համար, ասված է Ուկրաինայի երեք նախկին նախագահների` Լեոնիդ Կրավչուկի (1991-1994), Լեոնիդ Կուչմայի (1994-2005) և Վիկտոր Յուշենկոյի (2005-2010) համատեղ հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 4-ին տեղադրվել է Յուշենկոյի գլխավորած «Մեր Ուկրաինա» կուսակցության կայքում, հաղորդում է «Ունիան» գործակալությունը: «Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի պատճառը կառավարության`Եվրամիության հետ նոյմբերի 28-29-ը Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատաքների չհամակարգված լինելն է», -ասված է հայտարարության մեջ: Նախկին երեք նախագահները ներկայիս ճգնաժամի պատասխանատվությունը` կապած զանգվածային ցույցերի և Կիևի կենտրոնում բախումների հետ, դնում են գործող կառավարության վրա: «Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի կառավարությունը չի ապահովել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման պատշաճ նապապատրաստական աշխատանքներ, որը դարձել է ճգնաժամի սրացման պատճառ», -նշել են նախագահները: Նրանք իրենց աջակցություն են հայտնել փողոցներ դուրս եկած խաղաղ քաղաքացիներին, որոնք պահանջում են շարունակել եվրաինտեգրման գործընթացը: «Մենք մեր համերաշխություն ենք հայտնում հարյուր հազարավոր երիտասարդ ուկրաինացիների խաղաղ քաղաքացիական գործողություններին, որը պայմանավորված է եվրոպական ուղեգծի կտրուկ փոփոխման չընդունմամբ: Նրանց անկեղծ հավատարմությունը եվրոպական ընտրությանը, ժողովրդավարական արժեքներին , ինչպես նաև հայերնասիրությունը խորը հարգանք են առաջացնում», -ասել են նախագահները: Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Դրանք նոր թափ ստացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Ուկրաինան այդպես էլ չստորագրեց համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Դեկտեմբերի 3-ին Գերագույն ռադան չընդունեց Նիոկլայ Ազարովի կառավարության հրաժարականի վերաբերյալ կարգադրությունը։ Ընդդիմության առաջարկած բանաձևին կողմ էր քվեարկել 186 խորհրդարանական անհրաժեշտ նավազագույն 226-ի դեպքում։ Կիևում դեկտեմբերի 4-ին շարունակվում է «Եվրամայդանի» մասնակիցների ցույցը։Միաժամանակ «Ունիանը» հաղորդում է, որ Գերագույն ռադայի շենքի մոտ 500 մարդ դուրսէ եկել ցույցի՝ աջակցելու երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը ներկայում պետական այցով Չինաստանում է։ Յանուկովիչի կողմնակիցները անժամկետ ցույցեր սկսելու մասին հայտարարել են դեկտեմբերի 3-ին:
↧