Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Կիևում ցուցարարները շրջափակել են նախագահական նստավայրը

$
0
0
Հազարավոր ցուցարարներ Կիևում շրջափակել են նախագահական նստավայրը: Ինքը` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, այցով Չինաստանում է, հաղորդում է BBC-ն: Այն բանից հետո, երբ Գերագույն ռադան չի ընդունել վարչապետ Նիոկլայ Ազարովի կառավարության հրաժարականի վերաբերյալ կարգադրությունը, ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկը «Եվրամայդանի» բեմից հայտարարել է, որ այժմ իրենց պահանջները հասցեագրում են անմիջապես նախագահ Յանուկովիչին: Ուկրաինական ընդդիմությունը պահանջում է, որ նախագահը  կառավարության հրաժարականի մասին հրամանագիր ստորագրի և հայտարարի խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ: Յացենյուկի ելույթից հետո Կիևի կենտրոնում հավաքված հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի նախագահի ադմինիստրացիա և շրջափակել այն: Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի վերաբերյալ կարգադրությունը: Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ և ցույցեր։ Դրանք սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Դրանք նոր թափ ստացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Ուկրաինան այդպես էլ չստորագրեց համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Կիևի Անկախության հրապարակ՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում:

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles