Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Շարքային քաղաքացին իր մաշկի վրա կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները. Շարմազանով

$
0
0
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահի պետական այցը Հայաստան աննախադեպ էր իր արդյունքներով, և նոր էջ բացեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում, հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Զերծ մնալով քաղաքական պոպուլիզմից` խոսեմ փաստերով: Դատեք ինքներդ: Նախ, հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ, ամրապնդվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչն ինքնին հավելյալ երաշխիք է մեր անվտանգության և խաղաղության համար: Սա լա՞վ է, թե՞ վատ»,- հարցադրում է արել Շարմազանովը` հավելելով, որ Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար: Շարմազանովի խոսքով` նավթի և նավթամթերքի համար Ռուսաստանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման համար ստեղծելով աննախադեպ հնարավորություններ: Բացի այդ, ինչպես նշել է Շարմազանովը, լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ռուսական զենք և զինամթերք կգնի ներռուսաստանյան գներով: «Եզրակացությունը մեկն է: Անհերքելի է, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները: Իսկ այն, որ մի քանի ընդդիմադիր գործիչներ դրանից կարող են տխրել, մեզ համար էական չէ»,- ասել է Շարմազանովը:

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles