Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Կիևում լարված իրավիճակ է. ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան

$
0
0
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Անկախության մայդանում  մի քանի հարյուր հազարից մինչև կես միլիոն քաղաքացիներ շարունակում են իրենց բողոքի ցույցերը: Ինչպես հաղորդում է BBC-ն, եվրաինտեգրման մասնակիցները ներխուժել են քաղաքապետարանի շենք: Ըստ BBC-ի թղթակցի՝ հրապարակում ծխի հոտ է զգացվում, քաղաքապետարանի շենքին շտապ օգնության մեքենաներ են մոտենում: Ավելի վաղ անհայտ անձիք, որոնք, ըստ ցուցարարների, սադրիչներ են եղել, կոտրել էին Կիևի քաղաքապետարանի պատուհանները: Ներկայում քաղաքապետարում գտնվոող ցուցարարները պնդում են, որ շենքն օգտագործելու են միայն տաքանալու համար, ինչպես նաև օգտվելու են զուգարաններից: «Մենք բարբարոսներ չենք, մենք եվրոպացիներ ենք»,- ակտիվիստներից մեկի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդվում է, նաև, որ ընդդիմությունը գրոհել է նաև նախագահի նստավայրը: Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Ուկրաինայում բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Նոյեմբերի 30-ի առավոտյան Ոկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբերի գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Ազատության մայդան՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում: Կիևում տեղի ունեցող իրադարձություններին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ:    

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles