«Մամուլի ազգային ակումբի» ղեկավար, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի այս խայտառակ ձախողումը՝ բոլորիս ձախողումն է, որքանով էլ տարբեր լինեն ամեն մեկիս մեղքի բաժինները: Ես իմ հրաժարականը այսօր տվել եմ՝ հանելով իմ թեկնածությունը Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր գործընկերներից Հայաստանում և այլ երկրներում, որոնք հորդորում էին, որ շարունակեմ իմ աշխատանքը որպես ՔՀՖ ՂԿ համանախագահ: Գտնում եմ, որ ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավումք չունի ղեկավարել ԱլԳ քաղհասարակության կառույցը»:
↧