«Դեկտեմբերի 2-ը՝ սև ժապավեններով» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում քաղաքացիներին կոչ է անում դեկտեմբերի 2-ին պատուհաններից, մեքենաներին ու հագուստներին սև դրոշներ, ժապավեններ ամրացնել: հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի ստրկական պայմանագիրը քեմալիստական Թուրքիայի հետ: Ինքնիշխանության դեմ դավադրությունը Հայաստանը դարձրեց խամաճիկ պետություն: Պատմական դասերի անտեսումը վտանգում է մեզանից յուրաքանչյուրի կյանքը, ազատությունը, արժանապատվությունն ու սեփականությունը: «Դեկտեմբերի 2-ը՝ սև ժապավեններով» նախաձեռնությունը կոչ է անում, այդ օրը դրսևորել քաղաքացիական համերաշխություն: Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սև դրոշներով կամ շորերով, մեքենաներին ու հագուստին ամրացված սեւ ժապավեններով և ցանկացած այլ հասանելի սև գույնի խորհրդանիշներով: Ցուցաբերենք միասնական կամք ընդդեմ ազգային ինքնիշխանությունը վատնող ուժերի»:
↧