Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Կիևում մեկնարկել է եվրաինտեգրման աջակիցների հանրահավաքը

$
0
0
Ուկրաինայում մեկնարկել է «Հանուն եվրոպական Ուկրաինայի» հանրահավաքը, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում, հաղորդում է BBC-ն: Ընդդիմության կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները բողոքում են ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստման գործընթացի դադարեցման դեմ: BBC-ի ուկրաինական ծառայության թղթակիցը հայտնել է, որ մայրաքաղաք Կիևի կենտրոնում 100 – 150 հազ. մարդ է հավաքվել:  Ցուցարարները, որոնց երթը մեկնարկել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի արձանի մոտից, անցնելով Կիևի քաղաքային խորհրդի շենքի կողքով բղավել են՝ «ամո´թ, Ռադային»: Ակցիայի մասնակիցները պարզել են ընդդիմադիր «Բատկիվշինա», «Ազատություն» և «ՈւԴԱՌ»կուսակցությունների դրոշները: Բողոքի ակցիաներ անցկացվում են Ուկրաինայի տարբեր քաղաքներում: Հատկանշական է, որ զուգահեռաբար Կիևի Միխայլովյան հրապարակում անց է կացվում նաև իշխանամետ հանրահավաք, որին մոտ 10 հազ. մարդ է մասնակցում: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստումը՝ դա պարզաբանելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությամբ։   Ուկրաինայի կառավարության կարգադրության մեջ նշվում էր, որ համաձայնագրի շուրջ աշխատանքների դադարեցման որոշումն ընդունվել է «ի շահ ազգային անվտանգության»։  

Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles