Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Իրանի հոգևոր առաջնորդը ողջունել է միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը

$
0
0
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ողջունել է միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով նախագահ Հասան Ռոհանիին ուղղված Խամենեի նամակը: «Սա (համաձայնություն) կարող է հիմք հանդիսանալ հետագա մտածված քայլերի համար»,- ասված է նամակում: Ժնևում հնգօրյա լարված բանակցությունների արդյունքում նոյեմբերի 24-ին վեց առաջատար պետություններ (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) և Իրանը պատմական համաձայնության եկան միջուկային խնդրի շուրջ: Համաձայնագրի իրականցման առաջին փուլը նախատեսված է վեց ամսվա համար: Այս ժամանակահատվածում Իրանը կդադարեցնի միջուկային ծրագրի շրջանակում աշխատանքները, միջազգային փորձագետներին թույլ կտա ավելի մանրամասն ստուգումներ իրականացնել, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կթուլանան: 

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles