Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17047

Ստորագրահավաք Ուկրաինայում՝ Յանուկովիչի իմփիչմենթի պահանջով

$
0
0
Ուկրաինայի խորհրդարանում ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել՝ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի իմփիչմենթի պահանջով՝ կապված եվրոպական ինտեգրման ծրագրից հրաժարվելու հետ։ «Այն, որ Վիկտոր Յանուկովիչը խախտել է Սահմանադրությունն ու օրենքը, ուղղակի հիմք է Ուկրաինայի նախագահի իմփիչմենթի համար։ Այսօր ընդդիմությունը ստորագրահավք է սկսել և նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու բանաձև է ներկայացրել»,- մեջբերում է Յցենյուկի խոսքը ուկրաինական «Ունիան» գործակալությունը։ Ուկրաինական ընդդիմությունը նաև ուկրաինացիներին կոչ է արել նոյեմբերի 24-ին դուրս գալ բողոքի ակցիայի Կիևի կենտրոնում։ Երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովն իր հերթին ասել է, որ կառավարության՝ Եվրմաիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշումը մարտավարական բնույթ է կրում և պայմանավորված է ստեղծված տնտեսական իրադրությամբ։ Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստումը՝ դա պարզաբանելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությամբ։ Ուկրաինայի կառավարության կարգադրության մեջ նշվում էր, որ համաձայնագրի շուրջ աշխատանքների դադարեցման որոշումն ընդունվել է «ի շահ ազգային անվտանգության»։ Ի նշան բողոքի կառավարության վերոնշյալ որոշման՝ լույս նոյեմբերի 22-ին Ուկրաինայի միանգամից մի քանի քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր։

Viewing all articles
Browse latest Browse all 17047

Trending Articles