Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17038

ՌԴ-ն ուժի քաղաքականություն է վարում սեփական հետնաբակում․ NZZ

$
0
0
«Արևմտյան հասարակայնության համար զգալի չափով աննկատ անցավ» Հայաստանի՝ Մաքսային միությանը մաինալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Մինչդեռ «այն լույս է սփռում արտաքին քաղաքական նպատակի վրա, որին հասնելու ուղղությամբ վերջին շրջանում կրկին ջանասիրաբար աշխատում է Կրեմլը․ այն է՝ ռուսական ազդեցության պահպանումը «մերձավոր արտասահմանում»», գրում է շվեյցարական գերմանալեզու Neue Zürcher Zeitung պարբերականի թղթակից Ֆոլքեր Պաբստը։ Նրա հոդվածը նվիրված է Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի նախաշեմին նախկին խորհրդային հանարապետությունների առջև կանգնող ընտրության խնդրին։ Ռուսաստանի վերջնական նպատակն է «հաստատվել համաշխարհային քաղաքականության ինքնուրույն բևեռի դերում՝ նախկին ԽՍՀՄ տարածքում որքան հնարավոր է խոշոր, դեպի Մոսկվա կողմնորոշված միության վերականգնման ճանապարհով»։ Որպեսզի Մաքսային միությունը չարժանանա Բելառուսի հետ միութենական պետության և ԱՊՀ-ի (ներկայում նրանք «գրեթե կորցրել են ազդեցությունը», պարզաբանում է Պաբստը) ճակատագրին, ծրագրված է նրա մասնակիցների խոր փոխադարձ ինտեգրում։ 2011թ․ իր ծրագրային հոդվածում Վլադիմիր Պուտինն անգամ զուգահեռներ էր անցկացրել ԵՄ-ի հետ, սակայն շվեյցարացի թղթակիցը չի կասկածում, որ «ՌԴ նախագահի ինտեգրացիոն նախագիծը ենթադրում է ոչ թե իրավահավասար գործընկերների միաձուլում, այլ փոքր հանրապետությունների ենթարկում Ռուսաստանի ղեկավարությանը»։ Պաբստի կարծիքով՝ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է «առաջին հերթին Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի (բացառությամբ՝ բալթյան երկրների, որոնք արդեն ԵՄ անդամ են) նախկին խորհրդային հանրապետությունների վրա»։ Այդ երկրներին իր ուղեծիր ներգրավելու համար Ռուսաստանն օգտագործում է նրանց «կախյալ դրությունը» տնտեսության և անվտանգության ապահովման ոլորտում։ Հայաստանի նկատմամբ կիրառվում են այնպիսի գործիքներ, ինչպիսին են ռուսական գազի գների բարձրացումը և Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը; Մոլդովայի դեպքում՝ մերձդնեստրյան հակամարտություն, գազ և գինու արտահանման արգելք; Ուկրաինայի դեպքում կարելի է ակնկալել էներգակիրների հետ կապված դժվարություններ, մաքսային կանոնների խստացում և սպառողական ապրանքների արտահանման արգելք։ Բելառուսը պարտադրանքի այսպիսի միջոցառումների կարիք չունի, Կրեմլը «ստիպված չէ վախենալ Բելառուսի՝ ԵՄ-ի հետ մերձեցումից»։ Նույնը ճիշտ է Ադրբեջանի դեպքում․ իր «տնտեսական հազորության» պատճառով նա շահագրգռված չէ «Բրյուսելի հետ սերտ համագործակցությամբ»։ Իսկ ահա Վրաստանի դեպքում հակառակն է, վերջինս ամուր բռնել է Արևմուտքի հետ ինտեգրման ուղին, վստահցենում է Պաբստը, և նրա՝ Ռուսաստանի ազդեցության ոլորտ վերադառնալու տարբերակը «իրատեսական չէ»։

Viewing all articles
Browse latest Browse all 17038

Trending Articles