Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17768

Հայաստանը առաջատար է 2015-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով

$
0
0

Georgia Tourism22015թ. Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանը առաջատար է. անցյալ տարի հարևան երկիր է այցելել մոտ 1,5 մլն հայաստանցի, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 11 տոկոսով ավելի է:

Հայաստանին այս ցանկում հաջորդում է Ադրբեջանը՝ ավելի քան 1,3 մլն մարդ (9 տոկոս աճ), ապա չնչին տարբերությամբ Թուրքիան՝ կրկին 1,3 մլն զբոսաշրջիկ (4 տոկոս նվազում):

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի զբոսաշրջության վարչության պաշտոնական կայքը, 2015թ. Վրաստան է այցելել մոտ 6 մլն մարդ, ինչը գրեթե 7 տոկոսով գերազանցում է 2014-ի ցուցանիշը:

Օրերս ելույթ ունենալով մամուլի ասուլիսին՝ վարչության նախագահ Գիորգի Չոգովաձեն ասել է, որ Վրաստանի իշխանությունները «շարունակում են աշխատանքը որքան հնարավոր է շատ զբոսաշրջիկներ գրավելու ուղղությամբ»:

Georgia Tourism Bord

Այցելություններն ըստ տրանսպորտային միջոցի

«Գիտեք, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը շատ է ազդել Վրաստանի տնտեսության, այդ թվում՝ զբոսաշրջիկների թվի վրա, և մենք մշակել ենք գործողությունների նոր ծրագիր, ինչի արդյունքում 2015-ը ամփոփվեց ռեկորդային ցուցանիշով»,- ասել է Չոգովաձեն՝ նշելով, որ «Վրաստանում հաջող է ընթանում ձմեռային սեզոնը. վարչության իրականացրած մարքեթինգային արշավները դրական արդյունք են տվել»:

«Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որն այցելում է Վրաստան, բնակչության և երկրի տնտեսության համար լրացուցիչ եկամուտ է: Հենց այդ պատճառով զբոսաշրջության զարգացումը մեր կառավարության համար գերակայություն է»,- ընդգծել է Վրաստանի զբոսաշրջության վարչության ղեկավարը:

Ուշագրավ փոփոխություն է գրանցվել ռուսաստանցի զբոսաշրջիկների թվում՝ 2015թ. Վրաստան է այցելել մոտ 1 մլն ռուսաստանցի, ինչը 14 տոկոսով գերազանցում է 2014-ի ցուցանիշը:

Միայն այս տարվա հունվարին, ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության, այդ երկիր է այցելել մոտ 50 հազ. ՌԴ քաղաքացի, ինչը 10,2 տոկոսով ավելի շատ է, քան անցյալ տարվա հունվարին:

Վրաստան այցելած հայաստանցիների վերաբերյալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները դեռ չեն հրապարակվել:


Viewing all articles
Browse latest Browse all 17768

Trending Articles