Փետրվարի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հավատում է Նիկոլ Փաշինյանին և չի կարծում, որ վերջինս կապ ունի իշխանությունների հետ։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչպես է պատահել, որ ի տարբերություն ամբողջ աշխարհի՝ Հայաստանում բենզինի ու գազի գները մնացել են անփոփոխ։