Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Հայաստանին բարդ կլինի Ղազախստանի հետ առևտուր անել. ղազախ քաղաքագետ

$
0
0
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունը բավական կասկածելի է, և երկրի նախագահի համապատասխան հայտարարությունը կարող է զուտ քաղաքական բնույթ կրել. ինչպես հաղորդում է ղազախական Zakon.kz կայքը, այսպիսի տեսակետ է հայտնել ղազախ քաղաքագետ, արևելագետ Ռասուլ Ժումալին: Քաղաքագետի կարծիքով` այսպիսի ծրագրերի իրականացումը կարող է մի շարք խնդիրների բախվել: Ժումալիի խոսքով` Հայաստանին բարդ կլինի Մաքսային միության շրջանակում Ղազախստանի հետ երկկողմ առևտրի իրականացումը, քանի որ անգամ ներկայում էլ երկու երկրները շատ համեստ ծավալներով են առևտուր անում: «Հայաստանը ներկայում որոշակի կիսատ տնտեսական շրջափակման մեջ է: Այն բավական լարված հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Եվ Սարգսյանը կարծես ցանկանում է դուրս գալ դրանից [շրջափակումից]: Նրա հայտարարությունը դժվար թե ընդհանուր որևէ բան ունի տնտեսական, մաքսային գործընթացների հետ,- ասել է Ռասուլ Ժումալին` հավելելով, որ ընդհանուր աշխատանքին կարող է խոչընդոտել Մաքսային միության անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը: -Ինչպե՞ս են ապրանքներն անցնելու երրորդ պետությունների տարածքով: Իրացումը մեծ հարցականի տակ է: Ըստ ամենայնի, Սարգսյանը ցանկացել է որևէ հաճելի բան անել Վլադիմիր Պուտինի համար, որը «մտրակի և քաղցրահացի» օգնությամբ փորձում է ավելացնել միության անդամների թիվը»: Ղազախ քաղաքագետը հավելում է, որ ներկայում Հայաստանը սերտ համագործակցում է Եվրամիության հետ և անհասկանալի է համարում այս երկու համագործակցություների հետագա համատեղումը: Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: 

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles