Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: «Թվում է՝ կարծես Հայաստանը կդադարեցնի Եվրամիության հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները և դրա փոխարեն կգնա Ռուսաստանի հետ ինտեգրման: Շրջադարձ 180 աստիճանով: Հայաստանը չորս տարի բանակցել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար: Այժմ նախագահը Կրմելը նախըընտրեց Բրյուսելից», -գրել է Բիլդտը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ համաձայն որի Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։
↧