Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Լոռու մարզում այս տարի 3500 հա չմշակված վարելահող մտել է շրջանառության մեջ

$
0
0
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ օգոստոսի 23-ին սկսվել է Վարդաբլուր համայնքից, հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից: Գյուղնախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախ այցելել է համայնքի շուրջ 60 գյուղացիական մանր տնտեսությունների միավորմամբ ստեղծված «Սերմնաբույծ» ընկերություն և ծանոթացել աջակցության ծրագրով գյուղացիներին տրամադրված ցորենի սերմացուի վերադարձելիության աշխատանքներին, հետևել զտմանը, ախտահանմանն ու պարկավորմանը: Նորաստեղծ ընկերության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել պետական աջակցության ծրագրերի մասով՝ ասելով, որ իրենց աշխատանքն ավելի կազմակերպված է դարձել, տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներն արդեն կարգավորվում են՝ արտադրությունից մինչև իրացում: Նախարարն ի պատասխան ասել է, որ պետական աջակցության ծրագրերը կշարունակվեն և որպեսզի դրանք ավելի արդյունավետ և հասցեական լինեն, հարկ է, որ համայնքի բոլոր տնտեսությունները միավորվեն կոոպերատիվում: Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ գոհ է համայնքի հացահատիկի սպասվելիք բերքի ցուցանիշներից, հատկապես, որ մարզի ցանքատարածությունները հիմնականում անջրդի են և հաջողվել է ստանալ հեկտարից միջինը 40-45 ցենտներ բերք, այն դեպքում, երբ մարզային միջին ցուցանիշն այս տարի 32 ցենտներ է: Նույն համայնքում նախարարը հետևել է նաև կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին: Տաշիրի տարածաշրջանում գյուղնախարարն այցելել է հացահատիկի դաշտեր, ծանոթացել է ձեռք բերված նոր գյուղտեխնիկային, իսկ «Բոզոյան» ընկերությունում գնահատել հացահատիկի նորակառույց պահեստի հնարավորությունները և նրա սեփականատերերին առաջարկել զբաղվել նաև խոզաբուծությամբ, օգտագործել նույն ընկերության ուժերով կառուցված սպանդանոցը: Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Տաշիրի տարածաշրջանի պանրի արտադրամաս, որտեղ ծանոթացել է արտադրության պայմաններին ու հզորություններին: Ի դեպ, Լոռու մարզում բավականին աճ կա անասնաբուծության ոլորտի ցուցանիշներում: Ընդհանուր հաշվով տավարի գլխաքանակն ավելացել է 9,2%-ով և կազմել 82 հազ. գլուխ, որից կովերինը՝ 40 հազ. գլուխ: Ոչխարներինը 32.2 հազ. է, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցել է 3.5 հազ.-ով: Նախարար Սերգո Կարապետյանը Լոռու մարզպետարանում նաև անցկացրել է խորհրդակցություն մարզի համայնքապետերի մասնակցությամբ: Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ Լոռու մարզում այս տարի 3500 հա չմշակված վարելահողեր մտել են շրջանառության մեջ, որից 1500 հա-ի վրա կատարվել է ցորենի ցանք: Նախարարը գյուղապետերի ուշադրությունն ուղղել է նաև ապօրինի անտառահատումներին և կարգադրել, որպեսզի բարձրացնեն անտառների պաշտպանունակությունը։  

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles