Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17417

Եգիպտոսում բանտից փախչելու փորձի ժամանակ 36 «մուսուլման եղբայր» է զոհվել

$
0
0
Եգիպտոսում առնվազն 36 բանտարկյալնեեր, որոնք «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամներ էին, զոհվել ենԿահիրեի մերձակայքի բանտից փախչելու փորձի ժամանակ, հաղորդում է BBC-ն: Ի սկզբանե Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ բանտարկյալները զոհվել են կրակ բացած անհայտ գրոհայինի հարձակման հետևանքով: Սակայն ավելի ուշ ՆԳՆ-ն խոստովանել է, որ մահվան պատճառ է դարձել արցունքաբեր գազը: Այն կիրառվել է, երբ բանտարկյալները փորձել են ընդվզել և զինվորականներից մեկին պատանդ են վերցրել: Ավելի վաղ եգիպտական բանակի առաջնորդ Աբդել Ֆաթահ Սիսին նախազգուշացրել էր պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցներին, որ չի հանդուրժի բռնություն՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Եգիպտոսում «բոլորի համար տեղ կգտնվի»:

Viewing all articles
Browse latest Browse all 17417