Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17417

Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցիները հարձակումների են ենթարկվել

$
0
0
Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցիները ենթարկվել են իսլամիստների հարձակումներին: Ինչպես հաղորդում է AFP-ն, վերջին չորս օրերի ընթացքում պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների հարձակումների հետևանքով շուրջ 40 ղպտիական եկեղեցիներ ավերվել և հրդեհվել են, և ևս 23-ը լուրջ վնասներ են կրել: Հարյուրավոր ղպտի ծխականներ փորձել են պաշտպանել իրենց տաճարներն ու մենաստանները: Սակայն այդ գործողությունները հիմնականում ձախողվել են, քանի որ հարձակումներն անցել են ոստիկանական բաժանմունքների վրա գրոհներին զուգահեռ, ինչը խանգարել է ոստիկաններին ապահովել եկեղեցիների պաշտպանությունը: Վերոնշյալ գործողություններով «Մուսուլման եղբայրները» ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել, ինչը նաև յուրատեսակ զգուշացում է քրիստոնյա ղպտիներին՝ հեռու մնալ քաղաքականությունից: Մուրսիի բազմաթիվ կողմնակիցներ կարծում են, որ ղպտիները, պաշտպանելով բանակին և ոստիկանությանը,  անմիջական դերակատարություն են ունեցել Մուրսիի պաշտոնանկության գործում:

Viewing all articles
Browse latest Browse all 17417

Trending Articles