Լոնդոնի ոստիկանությունը նոր տեղեկություններ է ստացել արքայադուստր Դիանայի և նրա ընկեր Դոդի ալ Ֆայեդի մահվան վերաբերյալ, հաղորդում է BBC-ն: Ներկայում ոստիկանները հատուկ մասնագետների օգնությամբ վերլուծում են ստացված տվյալները, դրանց հավաստիությունը, ինչպես նաև դրանց աղբյուրի հուսալիությունը: Միաժամանակ Սքոթլանդ Յարդը չի պատրաստվում նոր հետաքննություն անցկացնել 1997թ. օգոստոսի 31-ին ավտովթարի հետևանքով զոհված զույգի մահվան կապակցությամբ: Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվել է լրագրողների հետ քննարկել ստացված տեղեկությունների աղբյուրը: Թագավորական ընտանիքի մամուլի ծառայութունից հայտնել են, որ արքայազններ Ուիլյամից և Հարիից, ինչպես նաև արքայազն Չարլզի գրասենյակից վերոնշյալի կապակցությամբ մեկնաբանություններ չեն հետևի:
↧