Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

«Երևանյան ամառը»` Երևանի շրջիկ կրկեսում

$
0
0
«Երևանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչ օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելել Երևանի շրջիկ կրկես, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Կրկեսի անվճար այցելության հրավիրատոմսեր ստացած Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները օգոստոսի 9-ի երեկոյան դարձան կրկեսային հագեցած ծրագրի առաջին հանդիսատեսը։  Հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով` շրջիկ կրկեսի մուտքը հատուկ տոմսակներով է: Արդեն իսկ թողարկվել են մեծ քանակությամբ անվճար այցելության հրավիրատոմսեր, որոնք այս օրերին բաժանվում են Երևանի մարդաշատ վայրերում։ 

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles