Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Իսրայելա-պաղեստինյան երկխոսության նպատակը պաղեստինյան պետության ստեղծումն է. Օբամա

$
0
0
Իսրայելի և Պաղեստինի Ինքնավարության միջև ուղիղ բանակցությունների նպատակը երկու պետությունների խաղաղ գոյակցությունն է: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Խաղաղ երկխոսությունը կմեկնարկի Վաշինգտոնում՝ հուլիսի 29-30-ը՝ երեք տարվա ընդմիջումից հետո: Հուլիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարտին Ինդիկին նշանակել է Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ ներկայացուցիչ: «Ամենադժվար աշխատանքն առջևում է, և ես հույս ունեմ, որ կողմերն այս հարցին ամբողջ լրջությամբ կմտենան: ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել նրանց այս բանակցությունների ճանապարհով՝ երկու պետությունների՝ խաղաղության և անվտանգության պայմաններում գոյակցելու նպատակով», ասված է Օբամայի հայտարարության մեջ:

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles