Դորտմունդի «Բորուսիան» դարձել է Գարմանիայի սուպերգավաթի հաղթող՝ պարտության մատնելով Մյունխենի «Բավարիային», հաղորդում է Skysports-ը: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով: Դորտմունդից աչքի են ընկել Ռոյսը՝ 2 անգամ, Իլքայ Գյունդողանը, իսկ Դանիել Վան Բույտենը գրավել է սեփական դարպասը: Բավարիայից դուբլի հեղինակ է դարձել Արյեն Ռոբենը: Խաղից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր տպավորություններով. «Սա հրաշալի Սուպերգավաթ էր, քանի որ պարտվածները շատ չեն տխրի, իսկ հաղթողները ուրախ են արդյունքի համար»: Իսկ ահա «Բավարիայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համոզմունք է հայտնել, որ իրենց մրցակիցը հանդիպմանը շատ ուժեղ չի երևացել: «Մենք պարտվել ենք 2:4 հաշվով, սակայն չեմ կարծում, որ Դորտմունդի ֆուտբոլիստները ավելի ուժեղ էին», ասել է Գվարդիոլան:
↧