Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Սեդրակյանի փաստաբանը դատի է տվել Հայրիկյանի ներկայացուցչին

$
0
0
Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ԱՒՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանից պահանջելով ներողություն խնդրել: Այս մասին ասված է Սիրունյանի ֆեյսբուքյան էջում: Սիրունյանի հայցի համար հիմք է հանդիսացել 2013թ. մայիսի 14-ին «Վարկած» ակումբում Եղնուկյանի` հրապարակայնորեն անբարոյականություն որակելը Սիրունյանի` նախորդ օրվա ասուլիսին Սեդրակյանի քրեական գործի կապակցությամբ արտահայտած մտքերը: Սիրունյանն իր հայցում նշում է, որ այդ կերպ Եղնուկյանը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Պ.Հայրիկյանի տան շքամուտքի մոտ, Խ.Պողոսյանը երկու անգամ կրակել է Պ.Հայրիկյանի կրծքավանդակին և դիմել փախուստի` չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառներով:  Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Խ. Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով` (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Ս. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles