Եգիպտոսի Ներքին գործերի նախարարը նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներում ոստիկանությունը կսկսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի կողմակից ցուցարարների ցրմանն ուղղված գործողությունները, հաղորդում է BBC-ն: Ինչպես հայտարարել է ՆԳ նախարար Մուհամեդ Իբրահիմը, դադարեցնել Կահիրեի կենտրոնում Մուրսիի կողմնակիցների ցույցերը իրեն ստիպում են մոտակայքում ապրող իսլամիստների վրանային ճամբարներից դժգոհող բնակիչների դատական հայցերը: Չնայած դրան՝ հազարավոր ցուցարարներ պնդում են, որ չեն պատրաստվում դադարեցնել իրենց բողոքի ակցիաները: Հուլիսի 27-ին՝ ամբողջ օրվա ընթացքում արյունալի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև: Տեղական բժիշկների տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը ավելի քան 100 է, վիրավորվել է ավելի քան 1,5 հազ. մարդ: Միաժամանակ՝ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը նշում է 65 զոհերի մասին:
↧