Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16994

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Լույսի» ուսանողներին

$
0
0
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 24-ին կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: «Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը և գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին ու հեռանկարներին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարևորագույն ռեսուրսը գիտելիքն է, ինչը հնարավորություն է տալիս արագ փոփոխվող և փոքրացող աշխարհում ձեռք բերել մրցակցային առավելություններ և զարգանալ: Հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հարցուպատասխանի միջոցով վարչապետը և «Լույսի» ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսության զարգացմանը, կրթության և գիտության ոլորտի բարեփոխմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, մտածելակերպի փոփոխությանը, ինչպես նաև ուսանողներին հուզող մի շարք այլ հարցեր: Տիգրան Սարգսյանը նաև ողջունել է «Լույսի» ուսանողների կողմից «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում հաջողված նախաձեռնությունների իրականացումը և հորդորել շարունակել այդ աշխատանքը:

Viewing all articles
Browse latest Browse all 16994

Trending Articles