Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17067

Ռուսաստանի հայերի միությունը առաջարկում է հունվարի 21-ը համազգային սգո օր հայտարարել

$
0
0
Լուսանկարում՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Լուսանկարում՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որտեղ իր ցավաացությունն է հայտնում զոհվածների հարազատներին: Միությունը անդրադառնում է նաև Գյումրիում տեղի ունեցած բախումներին:

«Խիստ անհանգստացած ենք, որ այդ սարսափելի դժբախտությունը և ցավալի իրավիճակն օգտագործելով՝ որոշակի ուժեր, սրելով դրությունը և ցավից ճնշված Գյումրիի բնակիչների անկեղծ զգացմունքների հետ խաղալով, իրավապահ ուժերի հետ բախումներ հրահրեցին, որի հետևանքով կան տուժածներ»:

Ստեղծված իրավիճակում անթույլատրելի ենք համարում սադրիչ գործողությունները և հայտարարությունները՝ ուղղված քաղաքում հակառուսական տրամադրություններ հրահրելուն, որտեղ բոլոր ժամանակներում ռուս զինվորի ներկայությունը ողջունվել է բնակչության կողմից՝ ավանդաբար ընկալվելով այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են ընկերությունը, խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Միությունը նաև շնորհակալություն է հայտնում բոլոր այն ռուսներին, ովքեր հայերի համար դժվար օրերին աջակցություն են ցուցաբերում:

«Մենք հավատում ենք, որ գյումրեցիները, որոնց տոկունությունն ու իմաստությունը մեկ անգամ չէ, որ օգնել է նրանց հաղթահարել ամենաբարդ արգելքները, մեր ողջ ժողովրդի օգնությամբ այս անգամ էլ իրենց մեջ ուժ կգտնեն՝ ըմբռնում դրսևորելու և արժանապատվորեն տանելու բոլորիս համակած այս դժբախտությունը»,- նշվում է հայտարարությունում:

Ռուսաստանի հայերի միությունը նաև  դիմում է Հայաստանի իշխանություններին՝ հունվարի 21-ը՝ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո 7-րդ օրը, համազգային սգո օր հայտարարելու առաջարկությամբ:

«Կարծում ենք, որ այս իրավիճակում, թե Հայաստանի և թե´ Ռուսաստանի իշխանությունները չպետք է սահմանափակվեն աջակցության և մեղադրյալին արժանի պատժի ենթարկելու հայտարարություններով և հավաստիացումներով, այլև պետք է ձեռնարկեն ավելի վճռական և իրական քայլեր՝ ուղղված հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»,- ասված է Ռուսաստանի հայերի Միության հայտարարությունում:

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ էր հասցվել ընտանիքի վեց ամսական երեխային։ Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով:


Viewing all articles
Browse latest Browse all 17067

Trending Articles