Հունվարի 14-ին, 72 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, որ նրա մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Անդրանիկ Հարությունյանը Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ուր ստեղծել է մոտ երկու տասնյակ բեմատիպարներ: Մասնակցել է բազմաթիվ հեռուստաներկայացումների, հանդես եկել ռադիոբեմադրություններում, այդ թվում՝ «Սասնա ծռեր» ազգային էպոսի ռադիոբեմադրության մեջ՝ Դավթի կերպարում: Կյանքի վերջին տարիներին նա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան էր: Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում:
Եղել է նաև մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության արվեստի գործերի վարչության պետ: