Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Ես այստեղ թղթաբանության համար չեմ. վարչապետ

$
0
0

11748_am_2Մենք պետք է արդյունքներ ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի: Այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի հունվարի 15-ի նիստին: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրը հաստատել է 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները: «Երեկ մենք բավական ժամանակ քննարկել ենք այս հարցը. կատարված է մեծ աշխատանք, կան նաև բացթողումներ: Գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր, նվազագույն անելիք են»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ ակնկալում է նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն:

«Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի, ծառայությունների որակի համար: Նախաձեռնողականության հետ մեկտեղ ես ակնկալում եմ աշխատանքի որակ և ամենակարևորը՝ կարգապահություն: Նախաձեռնողական, բայց հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես այստեղ թղթաբանության համար չեմ: Սա է իմ մոտեցումը, և ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին՝ այսուհետ նման մոտեցում ցուցաբերել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles