Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Ռուսական ռազմաբազայի արձագանքը Գյումրիի սպանդին

$
0
0

rusik«Ռազմաբազայի հրամանատարությունը, անձնակազմը ցնցված է սարսափելի ողբերգությունից»: Գյումրիում հունվարի 12-ին իրականացված սպանդի կապակցությամբ այսպիսի հայտարարություն է արել ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

«Մենք բոլորս միասին սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը անցել է բազմաթիվ փորձությունների է միջով և´ թուրքական պատերազմների ժամանակ, և´ տարերային սարսափելի աղետների ժամանակ: Այժմ ևս մեկ փորձության ժամանակն է: Այսպիսի հանցագործություններ իրականացնող անձինք ազգություն չունեն: Բոլորին վստահեցնում եմ, որ այս սարսափելի հանցագործությունն իրականացրած անձը կկրի ամենախիստ պատիժը: Ներկայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական մարմինները համատեղ իրականացնում են այս անմարդկային հանցագործության օբյեկտիվ և համակողմանի  հետաքննություն: Ռազմաբազայի հրամանատարությունը կցուցաբերի համակողմանի օգնություն սպանվածների ընտանիքին: Մենք ապավինում ենք ձեր ըմբռնմանը և աջակցությանը: Միայն միասին` ուս ուսի, մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»,- ասել է Պալյուխովիչը:

Անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով հունվարի 12-ին սպանել էր Գյումրիի բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

Սպանության մեջ կասկածվում էր Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նրա նկատմամբ հունվարի 12-ին հայտարարվել էր հետախուզում։ Լույս հունվարի 13-ի գիշերը Պերմյակովը հայտնաբերվել էր Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում՝ հայ-թուրքական սահմանը հատել փորձելիս։

Ներկայում նա ռուսական ռազմաբազայում է:

Հունվարի 14-ին Հայաստանի Քննչական կոմիտեն Պերմյակովին ներգրավել է որպես մեղադրյալ:

Ալեքսեյ Պալյուխովիչի հայտարարության տեսագրությունը Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության կայքից` ստորև:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles