Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17047

Շուրջ 2 մլն ներգաղթյալ կարող է զրկվել ՌԴ մուտքի իրավունքից

$
0
0

ФМСՀունվարի 10-ին Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ է մտել օրենքը, որը խստացնում է միգրացիոն օրենսդրության խախտման համար պատիժը, հաղորդում է BBC-ն:

ՌԴ մուտք գործելու իրավունքից 10 տարով կզրկվեն այն օտարերկրացիներն ու առանց քաղաքացիության անձինք, որոնք երկրից դուրս չեն եկել 360 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ ավարտվել է կեցության թույլտվության ժամկետը:

Սահմանված ժամկետի գերազանցումը 120 օրով կհանգեցնի 3 տարով, իսկ 270 օրով գերազանցումը` 5 տարով ՌԴ մուտքի արգելման:

Ավելի վաղ ՌԴ-ի միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել էր, որ Ռուսաստանում գտնվում է ավելի քան 734 հազ. օտարերկրացի, որոնք խախտել են կեցության թույլտվության ժամկետը 270 օրով, ևս 1 մլն 28 հազ. հոգի էլ ժամկետը խախտել է ավելի քան 360 օրով:

Վերջին երկու տարում Ռուսաստանը փակել է մոտ 1,2 մլն օտարերկրացիների մուտքը երկիր: Հունվարի 7-ին Ռոմոդանովսկին տեղեկացրել է, որ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունը գրանցել է երկիր մուտք գործող ներգաղթյալների թվի կտրուկ անկում:


Viewing all articles
Browse latest Browse all 17047

Trending Articles